Հրաբխային բարձր ակտիվության շնորհիվ Հայաստանի տարածքը հարուստ է տարբեր քարանձավներով, որոնցից շատերը մշակութային մեծ արժեք և կարևոր պատմական նշանակություն ունեն երկրի համար: Արենի -1 քարանձավները, Մոզրովը, Մագիլի, Արջի քարանձավը և այլն պահանջված տուրիստական ուղղություններ են, որոնք ամեն տարի այցելում են տարբեր երկրների ճանապարհորդներ։ Այս բնական տեսարժան վայրերի ճանաչողական էքսկուրսիաները Ձեզ կտանեն դեպի ստալակտիտների և ստալագմիտների խորհրդավոր աշխարհը, որտեղ Դուք շատ հետաքրքիր նորույթներ կբացահայտեք: Անպայման ներառեք Հայաստանի հայտնի քարանձավների տուրերը Ձեր տուրիստական ծրագրում։ ... Տեսնել ավելին
Արջերի Քարանձավ
Արջերի քարանձավը, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում, հանդիսանում է Հայաստանի ամենագրավիչ և առեղծվածային բնական տեսարժան վայրերից մեկը: Քարանձավը հայտնաբերել են տեղացի որսորդները, որոնք այստեղի թունելներում հայտնաբերել են արջի ոսկորներ, որտեղից էլ առաջացել է քարանձավի անվանումը։ Հեքիաթային գեղեցկություն ունեցող այս քարանձավը նման է հսկա քարե գազանի, որն իր բազմաթիվ լաբիրինթոսներով կլանում է այցելուներին։ Այստեղ կարող … Continue reading "Արջերի Քարանձավ"
Մոզրովի քարանձավ
Մոզրովի քարանձավը, որը պատահաբար է հայտնաբերվել 1965թ ճանապարհաշինարարության ընթացքում, այսօր պահանջված տեսարժան վայր է արկածային տուրերի սիրահարների համար։ Հայաստանի ամենախորը քարանձավը ժամանակին ամբողջությամն փակ է եղել, դրսից մուտք չի ունեցել։ Քարանձավի ներսում անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ինչի պատճառով այստեղ էքսկուրսիաներն անցակցվում են միայն հմուտ գիդի ուղեկցությամբ։ Դեպի Մոզրով տուրը Հայաստանում Ձեր տուրիստական երթուղու … Continue reading "Մոզրովի քարանձավ"
Հայաստանի պատմության թանգարան
Հարյուրամյա պատմությունն ունեցող թանագարանը Հայաստանի մշակութային ժառանգությունն է։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է 400 000 եզակի գտածոներից, որոնք պատկանում են տարբեր պատմական ժամանակաշրջաններին։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն պարբերաբար թարմացվում է նոր արժեքավոր ցուցանմուշներով, որոնք հայտնաբերվում են հնագիտական պեղումների ժամանակ։ Բացի այդ, այստեղ հաճախ անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ։ Այս թանգարանում էքսկուրսիան Ձեզ համար կդառնա իսկական … Continue reading "Հայաստանի պատմության թանգարան"
Մագիլի Քարանձավ
Մագիլի քարանձավը բարդ լաբիրինթ է՝ կազմված ստորգետնյա թունելներից, որոնք առաջացել են շատ դարեր առաջ ստորգետնյա սալերի տեղաշարժման արդյունքում։ Այստեղ ապրում են տարբեր, ներառյալ հազվագյուտ, չղջիկների տեսակներ: Մագիլի քարանձավի մուտքն իրենից ներկայացնում է մի նեղ անցք, որը ճյուղավորվում է բազմաթիվ թունելների և միջանցքների։ Քարանձավն անվանվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով այն հայտնաբերել է տասնամյակներ առաջ: … Continue reading "Մագիլի Քարանձավ"