Հայաստանի դարավոր պատմությունը հարուստ է հաղթանակներով և նշանակալից իրադարձություններով: Այս առումով ժամանակակից Հայաստանում պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ՝ նվիրված պատմության այս կամ այն դրվագին: Տեղական հուշահամալիրները առանձնանում են հիանալի ճարտարապետական լուծումներով, ուստի շատ հուշարձաններ հանդիսանում են տուրիստական հանրաճանաչ վայրեր, որտեղ Հայաստանի հյուրերը հաճախակի էքսկուրսիաներ են կատարում երկրի պատմությունը ուսումնասիրելու համար: Այնպիսի տեսարժան վայրերի այցելությունը, ինչպիսիք են Սարդարապատի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրները, Մայր Հայաստանի վիթխարի հուշարձանը և այլ հուշարձաններ, կդարձնեն Հայաստանում Ձեր ճանապարհորդությունը ճանաչողական և հետաքրքիր։ ... Տեսնել ավելին
Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գտնվում է նույնանուն այգում, որը կառուցվել է 1967 թվականին՝ ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ զոհերի, ովքեր դաժանորեն սպանվել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի ցեղասպանության ժամանակ։ Հուշարձանը բաղկացած է տասներկու քարե սյուներից, որոնք թեքված են դեպի հավերժական կրակը, բարձր գրանիտե սալերից և հարյուր մետրանոց պատից, որի վրա փորագրված են այն քաղաքների … Continue reading "Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր"
Մայր Հայաստան Հուշահամալիր
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած, խորհրդանշական «Մայր Հայաստան» անվանումով հուշարձանը գնվում է գեղատեսիլ Հաղթանակի զբոսայգում, որը վեհորեն վեր է խոյանում մայրաքաղաքի վրա։ Հուշարձանը և ամբողջ այգին կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի պատվին, և այն Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Չնայած այն հանգամանքին, որը հայրենիքի կեպարը արտահայտում է «մայրը», հուշարձանը փոխանցում է Հայաստանի … Continue reading "Մայր Հայաստան Հուշահամալիր"
Սարդարապատի Հերոսամարտի Հուշահամալիր
«Սարդարապատ» հուշահամալիրը կառուցվել է զինվորների եղբայրական գերեզմանի վրա, ովքեր զոհվել են հայկական զորքերի և թուրք զավթյալների ճակատամարտի ժամանակ։ Թշնամու նկատմամբ Հայաստանի հաղթանակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է հայ ժողովրդի համար ճակատագրական դարձած Սարդարապատի ճակատամարտից կես դար անց: Հուշարձանը զբոսաշրջային հանրաճանաչ տեսարժան վայր է, որտեղ հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ պարբերաբար էքսկուրսիաներ են կատարում: Այս պատմական նշանակալի վայրի … Continue reading "Սարդարապատի Հերոսամարտի Հուշահամալիր"