Արևոտ և հյուրընկալ Հայաստանն իրական բացօթյա թանգարան է և եզակի տուրիստական տեսարժան վայրերի գանձարան՝ ստեղծված բնության և տաղանդավոր մարդկանց ձեռքերով։ Հիասքանչ Հայաստանում Դուք կգտնեք նմանը չունեցող ճարտարապետական ստեղծագործություններ և տարբեր ժամանակների պատմական տեսարժան վայրեր, որոնցից շատերը ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Հնագույն եկեղեցիներն ու վանքերը, դժվարամատչելի ամրոցները, ժամանակակից ճարտարապետության զարմանահրաշ հուշարձանները, թափանցիկ լճերն ու բուժիչ աղբյուրները, հպարտ լեռներն ու հսկայական անտառներն անտարբեր չեն թողնի գեղեցկությունը գնահատողներին։ Տեսարժան վայրերի և Հայաստանում գեղեցիկ վայրերի բազմազանությամբ է բացատրվում տարվա գրեթե ցանկացած եղանակին տուրիստական մեծ թվով այցելությունները։ Անտիկ ժամանակաշրջանի, միստիցիզմի և գեղատեսիլ բնապատկերների սիրահարներն անպայման մի նոր բան կբացահայտեն իրենց համար Հայաստանում ճանապարհորդելիս։... Տեսնել ավելին
Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գտնվում է նույնանուն այգում, որը կառուցվել է 1967 թվականին՝ ի հիշատակ 1,5 միլիոն անմեղ զոհերի, ովքեր դաժանորեն սպանվել են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի ցեղասպանության ժամանակ։ Հուշարձանը բաղկացած է տասներկու քարե սյուներից, որոնք թեքված են դեպի հավերժական կրակը, բարձր գրանիտե սալերից և հարյուր մետրանոց պատից, որի վրա փորագրված են այն քաղաքների … Continue reading "Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր"
Թռչկանի Ջրվեժ
Խոսելով Հայաստանի բնության տեսարժան վայրերի մասին՝ հարկ է առանձնացնել Թռչկանի ջրվեժը, որը ամենաբարձրն է երկրի տարածքում։ Շրջապատված հոյակերտ ժայռերով՝ Թռչկանը վեր է խոյանում Չիչխան գետի վրա, որը առատ է իշխան տեսակի ձկներով, որոնք ձվադրման ժամանակ գետի հոսքին հակառակ են լողում և պարբերաբար դուրս ցատկում ջրից։ Հենց այս անսովոր երևույթի հետ է կապվում ջրվեժի անվանումը։ … Continue reading "Թռչկանի Ջրվեժ"
Տաթևի Վանք
Որոտան գետի կիրճի վրա վեհորեն վեր խոյացող Տաթևի վանական համալիրը հանդիսանում է հայկական միջնադարյան ճարտարապետության հպարտությունը։ Վանական համալիրը Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, որտեղ ամեն տարի տուր են իրականացնում հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ։ Ճարտարապետական այս խմբի գլխավոր կառույցը համարվում է Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցին։ Յուրահատուկ ուշադրության է արժանի «Գավազանը»՝ գեղեցիկ փորագրություններով զարդարված … Continue reading "Տաթևի Վանք"
Շաքիի Ջրվեժ
Շաքի գետի վրա գտնվող Շաքիի ջրվեժը համարվում է Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը և հայտնի տուրիստական ուղղություն։ Լեգենդի համաձայն՝ ջրվեժն անվանվել է ի պատիվ Շաքե անունով մի աղջկա, ով փախել էր թշնամու գերությունից։ Երբ նրանք փորձլ էին բռնել Շաքեին, աղջկա ոտքերի տակ մի ժայռ հայտնվեց ՝ նրան թաքցնելով ջրի փրփրացող հոսքերի մեջ: Դեպի Շաքիի ջրվեժ … Continue reading "Շաքիի Ջրվեժ"
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Հայաստանում Սերգեյ Փարաջանովի թանգարանը մի զարմանահրաշ վայր է, որտեղ գտնվում են աներևակայելի տաղանդավոր, հայազգի ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ավելի քան 600 աշխատանքներ։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է մոտավորապես 1500 ցուցանմուշներից, որոնց մեջ կան նաև հենց Փարաջանովի և մշակութային հայտնի այլ գործիչների նամակները, ինչպես նաև կոլաժներ, էսքիզներ, գծանկարներ և կոմպոզիցիաներ։ Տուրը Փարաջանովի թանգարանում եզակի հնարավորություն է կապվելու … Continue reading "Սերգեյ Փարաջանովի թանգարան"
Սարդարապատի Հերոսամարտի Հուշահամալիր
«Սարդարապատ» հուշահամալիրը կառուցվել է զինվորների եղբայրական գերեզմանի վրա, ովքեր զոհվել են հայկական զորքերի և թուրք զավթյալների ճակատամարտի ժամանակ։ Թշնամու նկատմամբ Հայաստանի հաղթանակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է հայ ժողովրդի համար ճակատագրական դարձած Սարդարապատի ճակատամարտից կես դար անց: Հուշարձանը զբոսաշրջային հանրաճանաչ տեսարժան վայր է, որտեղ հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ պարբերաբար էքսկուրսիաներ են կատարում: Այս պատմական նշանակալի վայրի … Continue reading "Սարդարապատի Հերոսամարտի Հուշահամալիր"
Նորավանք
Նորավանքը Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկի մեջ է մտնում։ Անկախ իր բազմադարյա տարիքից՝ Նորավանք վանական համալիրի անվանումը նշանակում է «նոր վանք»։ Կրոնական այս խմբի գլխավոր կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որի առաջին հարկում գտնվում է Օրբելյան իշխանների գերեզմանը: Եկեղեցու ճակատը զարդարված է հսկա սանդուղքներով և հմտորեն կատարված փորագրություններով։ Ճարտարապետական այս համալիրի տարածքում պահպանվել են … Continue reading "Նորավանք"
Մոզրովի քարանձավ
Մոզրովի քարանձավը, որը պատահաբար է հայտնաբերվել 1965թ ճանապարհաշինարարության ընթացքում, այսօր պահանջված տեսարժան վայր է արկածային տուրերի սիրահարների համար։ Հայաստանի ամենախորը քարանձավը ժամանակին ամբողջությամն փակ է եղել, դրսից մուտք չի ունեցել։ Քարանձավի ներսում անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ինչի պատճառով այստեղ էքսկուրսիաներն անցակցվում են միայն հմուտ գիդի ուղեկցությամբ։ Դեպի Մոզրով տուրը Հայաստանում Ձեր տուրիստական երթուղու … Continue reading "Մոզրովի քարանձավ"
Մայր Հայաստան Հուշահամալիր
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած, խորհրդանշական «Մայր Հայաստան» անվանումով հուշարձանը գնվում է գեղատեսիլ Հաղթանակի զբոսայգում, որը վեհորեն վեր է խոյանում մայրաքաղաքի վրա։ Հուշարձանը և ամբողջ այգին կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի պատվին, և այն Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Չնայած այն հանգամանքին, որը հայրենիքի կեպարը արտահայտում է «մայրը», հուշարձանը փոխանցում է Հայաստանի … Continue reading "Մայր Հայաստան Հուշահամալիր"
Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հանդիսանում է Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, որտեղից կարելի է սկսել Երևանյան տուրը։ Մատենադարանը նմանը չունեցող գրքերի պահոց է, որտեղ հավաքված են հազվագյուտ հնագույն ցուցանմուշներ, այդ թվում՝ բազմադարյա ձեռագիր մատյաններ, փաստաթղթեր և տարբեր լեզուներով գրքեր։ Էքսկուրսիան մատենադարանում արժեքավոր փորձի ձեռքբերում է ոչ միայն պատմության սիրահարների համար, այլ նաև ստեղծագործական արվեստը գնահատողների … Continue reading "Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան"
Մագիլի Քարանձավ
Մագիլի քարանձավը բարդ լաբիրինթ է՝ կազմված ստորգետնյա թունելներից, որոնք առաջացել են շատ դարեր առաջ ստորգետնյա սալերի տեղաշարժման արդյունքում։ Այստեղ ապրում են տարբեր, ներառյալ հազվագյուտ, չղջիկների տեսակներ: Մագիլի քարանձավի մուտքն իրենից ներկայացնում է մի նեղ անցք, որը ճյուղավորվում է բազմաթիվ թունելների և միջանցքների։ Քարանձավն անվանվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով այն հայտնաբերել է տասնամյակներ առաջ: … Continue reading "Մագիլի Քարանձավ"
Սևանա Լիճ
Բարձր լեռնային Սևանա լիճը Հայաստանի ամենահայտնի բնության տեսարժան վայրերից է, ինչպես նաև տարվա շոգ եղանակին հանգստանալու լավագույն վայրը։ Տուրերը դեպի Սևանի շրջակա վայրերը ներառում են այցելություններ այնպիսի պատմական հուշարձաններ, ինչպիսիք են միջնադարյան Սևանավանքը և Հայրավանքը, Նորատուսի բազմադարյա գերեզմանատունը և, իհարկե, լճի գեղատեսիլ ափերը, որտեղ կան բազում տուրիստական վայրեր, այդ թվում՝ բարձրակարգ հյուրանոցներ, հանգստի գոտիներ և … Continue reading "Սևանա Լիճ"