Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը հարուստ է ջրվեժներով, որոնց անմահական գեղեցկությունը ոչ ոքի անտարբեր չի թողնում։ Հայաստանում ճանապարհորդության ժամանակ Ձեզ սպասվում են տուրեր դեպի Ջերմուկի ջրվեժը, որի ջրերը բուժիչ հատկություններ ունեն, գեղատեսիլ Շաքիի ջրվեժը, որի առաջացման վերաբերյալ շատ հետաքրքիր լեգենդներ կան, ինչպես նաև Թռչկանի ջրվեժը, որի շրջակա տարածքը հատուկ հսկողության տակ է: Էքսկուրսիաները դեպի երկրի ջրային տեսարժան վայրերը, կդառնան վառ տպավորություններ՝ Հայաստանում ճանապարհորդելիս։ Տեղի ջրվեժները հանդիսանում են հաճախ այցելվող տուրիստական վայրեր էկո-տուրիզմի սիրահարների շրջանում։ ... Տեսնել ավելին
Շաքիի Ջրվեժ
Շաքի գետի վրա գտնվող Շաքիի ջրվեժը համարվում է Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը և հայտնի տուրիստական ուղղություն։ Լեգենդի համաձայն՝ ջրվեժն անվանվել է ի պատիվ Շաքե անունով մի աղջկա, ով փախել էր թշնամու գերությունից։ Երբ նրանք փորձլ էին բռնել Շաքեին, աղջկա ոտքերի տակ մի ժայռ հայտնվեց ՝ նրան թաքցնելով ջրի փրփրացող հոսքերի մեջ: Դեպի Շաքիի ջրվեժ … Continue reading "Շաքիի Ջրվեժ"
Ջերմուկ Ջրվեժ
Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքում և թափվում է Արփա գետը։ Ֆանտաստիկ գեղեցկության և բուժիչ հատկությունների շնորհիվ, որով օժտված է Ջերմուկի ջրվեժը, այս ջրային տեսարժան վայրը հանդիսանում է Հայաստանի հպարտությունհը և հանրաճանաչ տուրիստական վայր, ուր պարբերաբար այցելում են զբոսաշրջիկները և տեղացիները։ Դեպի Ջերմուկի ջրվեժ տուրի ընթացքում Դուք կծանոթանաք սիրո մասին մի գեղեցիկ լեգենդի՝ … Continue reading "Ջերմուկ Ջրվեժ"
Թռչկանի Ջրվեժ
Խոսելով Հայաստանի բնության տեսարժան վայրերի մասին՝ հարկ է առանձնացնել Թռչկանի ջրվեժը, որը ամենաբարձրն է երկրի տարածքում։ Շրջապատված հոյակերտ ժայռերով՝ Թռչկանը վեր է խոյանում Չիչխան գետի վրա, որը առատ է իշխան տեսակի ձկներով, որոնք ձվադրման ժամանակ գետի հոսքին հակառակ են լողում և պարբերաբար դուրս ցատկում ջրից։ Հենց այս անսովոր երևույթի հետ է կապվում ջրվեժի անվանումը։ … Continue reading "Թռչկանի Ջրվեժ"