+374 55 010051

TOURS IN ARMENIA AND GEORGIA

Քարանձավներ

Հրաբխային բարձր ակտիվության շնորհիվ Հայաստանի տարածքը հարուստ է տարբեր քարանձավներով, որոնցից շատերը մշակութային մեծ արժեք և կարևոր պատմական նշանակություն ունեն երկրի համար: Արենի -1 քարանձավները, Մոզրովը, Մագիլի, Արջի քարանձավը և այլն պահանջված տուրիստական ուղղություններ են, որոնք ամեն տարի այցելում են տարբեր երկրների ճանապարհորդներ։ Այս բնական տեսարժան վայրերի ճանաչողական էքսկուրսիաները Ձեզ կտանեն դեպի ստալակտիտների և ստալագմիտների խորհրդավոր աշխարհը, որտեղ Դուք շատ հետաքրքիր նորույթներ կբացահայտեք: Անպայման ներառեք Հայաստանի հայտնի քարանձավների տուրերը Ձեր տուրիստական ծրագրում։ ... Տեսնել ավելին

Քարանձավներ

[:en]History museum of Armenia[:ru]Музей истории Армении[:hy]Հայաստանի պատմության թանգարան[:]

Հայաստանի պատմության թանգարան

Հարյուրամյա պատմությունն ունեցող թանագարանը Հայաստանի մշակութային ժառանգությունն է։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է 400 000 եզակի գտածոներից, որոնք պատկանում են տարբեր պատմական ժամանակաշրջաններին։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն պարբերաբար թարմացվում է նոր արժեքավոր ցուցանմուշներով, որոնք հայտնաբերվում են հնագիտական պեղումների ժամանակ։ Բացի այդ, այստեղ հաճախ անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ։   Այս թանգարանում էքսկուրսիան Ձեզ համար կդառնա իսկական … Continue reading "Հայաստանի պատմության թանգարան"

[:en]Magil cave[:ru]Пещера Магила[:hy]Մագիլի քարանձավ[:]

Մագիլի Քարանձավ

Մագիլի քարանձավը բարդ լաբիրինթ է՝ կազմված ստորգետնյա թունելներից, որոնք առաջացել են շատ դարեր առաջ ստորգետնյա սալերի տեղաշարժման արդյունքում։ Այստեղ ապրում են տարբեր, ներառյալ հազվագյուտ, չղջիկների տեսակներ: Մագիլի քարանձավի մուտքն իրենից ներկայացնում է մի նեղ անցք, որը ճյուղավորվում է բազմաթիվ թունելների և միջանցքների։ Քարանձավն անվանվել է որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով այն հայտնաբերել է տասնամյակներ առաջ: … Continue reading "Մագիլի Քարանձավ"

[:en]Mozrov cave[:ru]Пещера Мозров[:hy]Մոզրովի քարանձավ[:]

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը, որը պատահաբար է հայտնաբերվել 1965թ ճանապարհաշինարարության ընթացքում, այսօր պահանջված տեսարժան վայր է արկածային տուրերի սիրահարների համար։ Հայաստանի ամենախորը քարանձավը ժամանակին ամբողջությամն փակ է եղել, դրսից մուտք չի ունեցել։ Քարանձավի ներսում անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ինչի պատճառով այստեղ էքսկուրսիաներն անցակցվում են միայն հմուտ գիդի ուղեկցությամբ։ Դեպի Մոզրով տուրը Հայաստանում Ձեր տուրիստական երթուղու … Continue reading "Մոզրովի քարանձավ"

[:en]Bear's Cave[:ru]Медвежья Пещера[:hy]Արջերի Քարանձավ[:]

Արջերի Քարանձավ

Արջերի քարանձավը, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում, հանդիսանում է Հայաստանի ամենագրավիչ և առեղծվածային բնական տեսարժան վայրերից մեկը: Քարանձավը հայտնաբերել են տեղացի որսորդները, որոնք այստեղի թունելներում հայտնաբերել են արջի ոսկորներ, որտեղից էլ առաջացել է քարանձավի անվանումը։ Հեքիաթային գեղեցկություն ունեցող այս քարանձավը նման է հսկա քարե գազանի, որն իր բազմաթիվ լաբիրինթոսներով կլանում է այցելուներին։ Այստեղ կարող … Continue reading "Արջերի Քարանձավ"