+374 55 010051

TOURS IN ARMENIA AND GEORGIA

Տուրիստական գործակալություն Հայաստանում

Տուրիստական գործակալություն Հայաստանում | Tour Sector

Ողջունում ենք Ձեզ Tour Sector տուրիստական ընկերության կայքում։ Մեր նորաստեղծ ընկերությունը, որի հիմնդաիրներն ու աշխատակիցներն ունեն բազմաթիվ տարիների փորձ զբոսաշրջային ոլորտում, Ձեզ համար կապահովի բարձրակարգ սպասարկում՝ բացահայտելով Ձեր բոլոր ցանկությունները։ Մեզ համար առաջնային խնդիր համարելով մեր հաճախորդների գոհունակությունն ու ցանկությունների իրականացումը՝ իրականցնում ենք տուրիստական տարբեր պրոդուկտների տրամադրում՝ ուղևորափոխադրում, դիմավորում/ճանապարհում, հոսթելների, հյուրատների, բնակարանների կամ հյուրանոցային համարների ամրագրում, գիդ-ուղեկցորդի ծառայություն և այլն։

 

Ընկերության գործունեության ուղղությունները

 

Ընկերությունն իրականացնում է ներքին և ներգնա տուրեր։ Սա նշանակում է, որ մեր միջոցով Դուք կարող եք կազմակերպել Ձեր հանգիստը ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Լինելով տուրօպերատոր՝ ներքին և ներգնա տուրերի շրջանակներում առաջարկում ենք անհատական տուրեր Հայաստանի և Վրաստանի գրեթե բոլոր տեսարժան վայրերում, որոնք իրականացվում են հմուտ գիդերի ուղեկցությամբ։

 

Տուրիստական պրոդուկտների մշակում

 

Tour Sector տուր օպերատորի պրոֆեսիոնալ անձնակազմը կմշակի և կառաջարկի Ձեր իսկ պահանջներին և հնարավորություններին համապատասխանող բազմատեսակ զբոսաշրջային փաթեթներ Հայաստանում և Վրաստանում: Ցանկության դեպքում մշակվում և կազմակերպվում են նաև կորպորատիվ տուրեր։