Տաթևի Վանք
![[:en]Tatev monastery in Armenia[:ru]Татевский монастырь в Армении[:hy]Տաթևի վանքը Հայաստանում[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/04/Banner.jpg)
Որոտան գետի կիրճի վրա վեհորեն վեր խոյացող Տաթևի վանական համալիրը հանդիսանում է հայկական միջնադարյան ճարտարապետության հպարտությունը։ Վանական համալիրը Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, որտեղ ամեն տարի տուր են իրականացնում հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ։
Ճարտարապետական այս խմբի գլխավոր կառույցը համարվում է Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցին։ Յուրահատուկ ուշադրության է արժանի «Գավազանը»՝ գեղեցիկ փորագրություններով զարդարված քարե հսկայական ճոճվող սյունը։ Վանական համալիր հասնելու համար էքսկուրսիայի մասնակիցները, որպես կանոն, «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղով հաղթահարում են օդային երկար ճանապարհը, որը աշխարհում ամենաերկարն է համարվում։