Մոզրովի քարանձավ
![[:en]Mozrov cave[:ru]Пещера Мозров[:hy]Մոզրովի քարանձավ[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/07/Banner-3.jpg)
Մոզրովի քարանձավը, որը պատահաբար է հայտնաբերվել 1965թ ճանապարհաշինարարության ընթացքում, այսօր պահանջված տեսարժան վայր է արկածային տուրերի սիրահարների համար։ Հայաստանի ամենախորը քարանձավը ժամանակին ամբողջությամն փակ է եղել, դրսից մուտք չի ունեցել։ Քարանձավի ներսում անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ինչի պատճառով այստեղ էքսկուրսիաներն անցակցվում են միայն հմուտ գիդի ուղեկցությամբ։ Դեպի Մոզրով տուրը Հայաստանում Ձեր տուրիստական երթուղու ամենահիշարժան վայրը կդառնա։ Չմոռանաք լուսանկարել բազմերանգ ստալակտիտների և վիթխարի քարե սյուների գեղեցկությունը: