Հայաստանի պատմության թանգարան
Հարյուրամյա պատմությունն ունեցող թանագարանը Հայաստանի մշակութային ժառանգությունն է։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է 400 000 եզակի գտածոներից, որոնք պատկանում են տարբեր պատմական ժամանակաշրջաններին։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն պարբերաբար թարմացվում է նոր արժեքավոր ցուցանմուշներով, որոնք հայտնաբերվում են հնագիտական պեղումների ժամանակ։ Բացի այդ, այստեղ հաճախ անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ։
Այս թանգարանում էքսկուրսիան Ձեզ համար կդառնա իսկական ժամանակի միջով ճանապարհորդություն։ Դեպի Հայաստան ճանապարհորդելիս թանգարան այցելությունը պետք է պարտադիր ներառել տուրիստական ծրագրում։ Այս տեսարժան վայրը հատկապես պահանջված է ճանաչողական տուրերի սիրահարների կողմից։