Մայր Հայաստան Հուշահամալիր
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած, խորհրդանշական «Մայր Հայաստան» անվանումով հուշարձանը գնվում է գեղատեսիլ Հաղթանակի զբոսայգում, որը վեհորեն վեր է խոյանում մայրաքաղաքի վրա։ Հուշարձանը և ամբողջ այգին կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի պատվին, և այն Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Չնայած այն հանգամանքին, որը հայրենիքի կեպարը արտահայտում է «մայրը», հուշարձանը փոխանցում է Հայաստանի անհաղթ ժողովրդի ուժն ու քաջությունը, որն իր անգնահատելի ներդրումն է ունեցել ֆաշիստական զավթողների հանդեպ տարած հաղթանակում։ «Մայր Հայաստան»-ի թանգարանում էքսկուրսիան Ձեզ հնարավորություն կտա ուսումանսիրելու շատ հետաքրքիր դեպքերի երկրի պատմական այս ժամանակահատվածի վերաբերյալ։ Բացի այդ, տուրի ժամանակ Դուք կտեսնեք քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից և հարստացնել Ձեր ճանապարհորդությունը բազում գեղեցիկ տպավորություններով։ Հուշարձանը քաղաքի համար շատ մեծ տուրիստական արժեք է։