Թռչկանի Ջրվեժ
![[:en]Trchkan Waterfall[:ru]Водопад Трчкан[:hy]Թռչկանի Ջրվեժ[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/05/banner-4.jpg)
Խոսելով Հայաստանի բնության տեսարժան վայրերի մասին՝ հարկ է առանձնացնել Թռչկանի ջրվեժը, որը ամենաբարձրն է երկրի տարածքում։ Շրջապատված հոյակերտ ժայռերով՝ Թռչկանը վեր է խոյանում Չիչխան գետի վրա, որը առատ է իշխան տեսակի ձկներով, որոնք ձվադրման ժամանակ գետի հոսքին հակառակ են լողում և պարբերաբար դուրս ցատկում ջրից։
Հենց այս անսովոր երևույթի հետ է կապվում ջրվեժի անվանումը։ Հայաստանում ճանապարհորդելիս անպայման արժե տուր մեկնել դեպի այս հեքիաթային գեղեցիկ վայրը։ Դեպի Թռչկանի ջրվեժ էքսկուրսիան հանգստանալու և հենց բնությունից էներգիայով լցվելու հոյակապ հնարավորություն է։