Ջերմուկ Ջրվեժ
Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքում և թափվում է Արփա գետը։ Ֆանտաստիկ գեղեցկության և բուժիչ հատկությունների շնորհիվ, որով օժտված է Ջերմուկի ջրվեժը, այս ջրային տեսարժան վայրը հանդիսանում է Հայաստանի հպարտությունհը և հանրաճանաչ տուրիստական վայր, ուր պարբերաբար այցելում են զբոսաշրջիկները և տեղացիները։
Դեպի Ջերմուկի ջրվեժ տուրի ընթացքում Դուք կծանոթանաք սիրո մասին մի գեղեցիկ լեգենդի՝ կապված ջրվեժի առաջացման հետ, ինչպես նաև էքսկուրսիան անմոռանալի դարձնլու համար գեղեցիկ լուսանկարներ կկատարեք։ Այստեղի օգտակար ջուրը, որը տարբեր հիվանդություններ է բուժում , հայտնի է ամբողջ աշխարհում։