Փոխադրում (օդանավակայան - հյուրանոց)

Տուրի առաջին օրը Tour Sector ընկերության վարորդները կդիմավորեն Ձեզ օդանավակայանում և կուղեկեցեն ձեր կողմից ընտրված հյուրանոցը։

Սիթի տուր Երևանում, Էջմիածին (Մայր Տաճար, Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե), Զվարթնոց

Հայաստանի հետ ծանոթությունը կսկսվի Երևանյան տուրից, այնուհետև Դուք կուղևորվեք Էջմիածին քաղաք, որը հանդիսանում է հայերի և աշխարհի բոլոր քրիստոնյաների հոգևոր կենտրոնը։ Այստեղ Դուք կայցելեք Էջմիածնի Մայր Տաճարը, ինչպես նաև սուրբ Գայանե և սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, որոնք կառուցվել են ի պատիվ տանջամահ արված միանձնուհիների, որոնք հետապնդվում էին Հռոմի կողմից քրիստոնեության հանդեպ իրենց նվիրվածության համար։ Էջմիածնից մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին կանգ կառնենք «Զվարթնոց» տաճարի մոտ, որի զարմանահրաշ ճարատարապետությունը համաշխարհային արվեստի մեջ նոր ոճի սկիզբ է դարձել։

Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար, Լավաշի պատրաստման վարպետության դաս, Լևոն վարպետի քարանձավ

Տուրի երրորդ օրը ձեզ հնարավորություն կընձեռնվի Ձեր իսկ աչքերով տեսնել հելլենիստական ոճով մի կառույց, որը միակն է նախկին ԽՍՀՄ տարածքում՝ Գառնիի հեթանոսական տաճարը, հմուտ արհեստավոր Լևոնի եզակի ստորգետնյա քարանձավը, որը նա ստեղծել է քառորդ դարի ընթացքում, ինչպես նաև կմասնակցեք հայկական լավաշի պատրաստման վարպետության դասի, գեղեցիկ լուսանկարներ անել Չարենցի կամարի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի լեռները։

Սևանավանք (Սևանա լիճ), Հին Դիլիջան, Հաղարժին, Գոշավանք, Պարզ լիճ

Տուրի չորրորդ օրը Դուք կուղևորվեք դեպի հանրահայտ Սևանա լիճ, որտեղ բարձունքի վրա վեր է խոյանում միջնադարյան Սևանավանքը (Սև վանք), որը կառուցված է սև տուֆից, կզբոսնեք հին Դիլիջանում գտնվող հարմարավետ Շարամբեյան փողոցով, որն այլ կերպ անվանում են «արհեստավորների փողոց», կտեսնեք հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններ՝ միջնադարյան Գոշավանք և Հաղարծին վանքերը, ինչպես նաև կվայելեք Պարզ լճի գեղեցկությունը, որը շրջապատված է խիտ անտառներով։

Տաթևի վանք, Արենի գինու գործարան (գինու համտես), Շաքիի ջրվեժ, Հին Խնձորեսկ

Տուրի հինգերորդ օրը Դուք կայցելեք Տաթևի վանական համալիր, որը հնում հանդիսացել է Հայաստանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկը, կուսումնասիրեք խորհրդավոր Խնձորեսկ քաղաքը, որի քարանձավներում մի քանի տասնամյակ առաջ բնակվում էր շուրջ 15,000 մարդ, ինչպես նաև Արենի գինու գործարանում կմասնակցեք տեղական գինու համտեսին և կվայելեք Ձեր հանգիստը Շաքիի ջրվեժի մոտ, որի առաջացման վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ գոյություն ունեն։

Փոխադրում (հյուրանոց - օդանավակայան)

Վեցօրյա տուրի ավարտից հետո Tour Sector ընկերությունը կապահովի Ձեր տեղափոխությունը հյուրանոցից դեպի օդանավակայան։

Գինը ներառում է

- Նշված գինը ներառում է պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայությունը (30-50 մշակված լուսանկար ամեն օրվա համար) - Օդանավակայանի տրանսֆեր 2 ուղղությամբ - Տեղավորում 3* հյուրանոցում - Նախաճաշ հյուրանոցում - Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն - Տրանսպորտային ծառայություն - Մուտքավճարներ - Շշալցված ջուր տուրերի ժամանակ - Տրանսպորտի և ուղևորների ապահովագրություն

Կարևոր է

- Գինը հաշվարկված է 1 անձի համար 3* հյուրանոցում (երկու/երեք տեղանոց սենյակ): - Ծրագիրը կարող է փոփոխվել Ձեր ցանկությունների համաձայն (հնարավոր է գնի փոփոխություն): - Զբոսավարի ծառայությունը մատուցվում է անգլերեն/ռուսերեն լեզվով: Այլ լեզվի դեպքում տողի կունենա գնի փոփոխություն:
ԱՄՐԱԳՐԻՐ ՀԻՄԱ