Փոխադրում (օդանավակայան - հյուրանոց)

Օդանավակայանից հյուրանոց տեղափոխումը կիրականացվի մեր բարձրակարգ վարորդների կողմից:

Մեգերյան կարպետ, Խոր Վիրապ, Արենի գինու գործարան (գինու համտեսում), Արենի-1 քարանձավ, Նորավանք

Տուրի երկրորդ օրը Դուք հնրավորություն կունենաք լինելու Արենի-1 քարանձավում, որտեղ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, ինչպես նաև գինեգործության հնագույն նմուշներ, որի տարիքը մասնագետների կողմից գնահատվում է շուրջ 6,000 տարի։ Դուք նաև կայցելեք «Մեգերյան կարպետ» թանգարան-գործարան, որտեղ գիդը Ձեզ կպատմի հայկական ավանդական գորգերի ստեղծման մասին և որտեղից կարող եք գնել հուշանվերներ և նվերներ։ Բացի այդ, Դուք կբարձրանաք Սուրբ Աստվածածնի եկեղեցու հայտնի բարձր աստիճաններով Նորավանքի վանական համալիրի տարածքում, որը կառուցվել է երկրի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, և կայցելեք Խոր Վիրապի վանք, որի հետ է կապված է քրիստոնեության՝ որպես Հայաստանի պետական կրոնի ընդունման պատմությունը:

Սևանավանք (Սևանա լիճ), Հին Դիլիջան, Հաղարժին, Գոշավանք, Պարզ լիճ

Տուրի երրորդ օրը կնշանավորվի ուղևորությամբ դեպի Սևանավանք, որը վեր է խոյանում բլրի վրա, որը շրջապատված է բարձրադիր Սևանա լճի կապույտ ջրերով, ինչպես նաև Հաղարծին և Գոշավանք վանքերի այցելությամբ, որոնք մեծ արժեք են ներկայացնում համաշխարհային ճարտարապետության համար։ Դուք նաև կզբոսնեք հին Դիլիջանում գտնվող հարմարավետ Շարամբեյան փողոցով և կվայելեք Պարզ լճի գեղեցկությունը։

Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար, Լավաշի պատրաստման վարպետության դաս, Լևոն վարպետի քարանձավ

Տուրի չորրորդ օրը Դուք կայցելեք Հայաստանի հնագույն և ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցները՝ Գառնիի հեթանոսական տաճարը, որը շատերի կողմից անվանվում է «Հայկական Պարթենոն», Գեղարդի վանքը, որտեղ, ըստ առասպելի, պահպանվել է այն նիզակը, որով խոցել են Հիսուս Քրիստոսի մարմինը, ինչպես նաև վարպետ Լևոնի հմուտ ձեռքերով 23 տարվա ընթացքում ստեղծված եզակի քարանձավը։ Երևանից դեպի Գառնի ուղևորվելիս օանապարհին Ձեզ սպասվում է կանգառ Չարենցի կամարի մոտ՝ քարե մի կառույց, որտեղից բացվում է Հայաստանի լավագույն համայնապատկերներից մեկը:

Տաթևի վանք, Արենի գինու գործարան (գինու համտես), Շաքիի ջրվեժ, Հին Խնձորեսկ

Տուրի հինգերորդ օրը Դուք կտեսնեք հայկական ճարտարապետության մարգարիտը՝ Տաթևի վանական համալիրը, որը շրջապատված է աներևակայելի գեղեցկության անտառապատ լեռներով, կանցնեք Խնձորեսկ գյուղի հսկայական կախովի կամուրջով և հետաքրքիր փաստեր կիմանաք մարդկանց կյանքի մասին, ովքեր բնակություն են հաստատել տեղի քարանձավներում, կվայելեք Շաքիի ջրվեժի զովությունը և կհամտեսեք Արենի գինու գործարանի կողմից արտադրված հայկական գինին։

Ամբերդ, Քարի լիճ, Հայոց այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք, Հովհաննավանք

Վեցերորդ օրը Դուք կայցելեք միջնադարյան Ամբերդ ամրոցը՝ իր տպավորիչ հսկա պատերով և շրջապատող լեռների գեղեցկությամբ, Հովհաննավանքի վանքը, որը ժամանակին հանդիսացել է մշակութային խոշոր կենտրոն, որտեղ ուսումնասիրում էին փիլիսոփայություն, երաժշտություն և օրացույցային արվեստ, Սաղմոսավանքի վանական համալիր, որտեղ շատ դարեր առաջ ստեղծվում և պահպանվում էին ձեռագիր մատյաններ, ինչպես նաև Հայկական այբուբենին նվիրված զարմանահրաշ հուշարձանը, որտեղ բոլորը կարող են լուսանկարվել իրենց անվան սկզբնատառերի հետ, որոնք հսկայական չափսերի են։ Տուրի զարդարանքը կհանդիսանա Քարի գետի մոտ հանգիստը, որի հայելային մակերեսը արտացոլում է շրջակա լեռների ձնառատ գագաթները:

Փոխադրում (հյուրանոց - օդանավակայան)

Տուրի վերջին օրը մեր ընկերության բարձրակարգ վարորդները ձեզ հյուրանոցից կհասցնեն օդանավակայան:

Գինը ներառում է

- Նշված գինը ներառում է պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայությունը (30-50 մշակված լուսանկար ամեն օրվա համար) - Օդանավակայանի տրանսֆեր 2 ուղղությամբ - Տեղավորում 3* հյուրանոցում - Նախաճաշ հյուրանոցում - Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն - Տրանսպորտային ծառայություն - Մուտքավճարներ - Շշալցված ջուր տուրերի ժամանակ - Տրանսպորտի և ուղևորների ապահովագրություն

Կարևոր է

- Գինը հաշվարկված է 1 անձի համար 3* հյուրանոցում (երկու/երեք տեղանոց սենյակ): - Ծրագիրը կարող է փոփոխվել Ձեր ցանկությունների համաձայն (հնարավոր է գնի փոփոխություն): - Զբոսավարի ծառայությունը մատուցվում է անգլերեն/ռուսերեն լեզվով: Այլ լեզվի դեպքում տողի կունենա գնի փոփոխություն:
ԱՄՐԱԳՐԻՐ ՀԻՄԱ