Փոխադրում (օդանավակայան - հյուրանոց)

Երևան ժամանելուն պես ընկերության վարորդները Ձեզ կդիմավորեն օդանավակայանում և կտեղափոխեն Ձեր ընտրած հյուրանոց:

Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար, Լավաշի պատրաստման վարպետության դաս, Լևոն վարպետի քարանձավ

Տուրի երկրորդ օրը Դուք կայցելեք Հայաստանի հնագույն և ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցները՝ Գառնիի հեթանոսական տաճարը՝ կառուցված հելլենիստական ոճով, Գեղարդի վանքը, որը փորված է հենց ժայռի մեջ, ինչպես նաև վարպետ Լևոնի հմուտ ձեռքերով 23 տարվա ընթացքում ստեղծված եզակի քարանձավը։ Ուղևորության ժամանակ Դուք կիմանաք, թե ինչպես են թխում լավաշը՝ ավանդական ձևով, ինչպես նաև կթարմացնեք Ձեր լուսանկարների հավաքածուն Չարենցի կամարի մոտ արված գեղեցիկ լուսանկարներով, որը կառուցվել է հանրահայտ հայ բանաստեղծի և մտածողի պատվին:

Սիթի տուր Երևանում, Էջմիածին (Մայր Տաճար, Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե), Զվարթնոց

Շարունակելով հետաքրքրաշարժ ճանապարհորդությունը՝ Դուք կուղևորվեք Էջմիածին քաղաք, որտեղ տարեկան աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր հայեր և քրիստոնյաներ ուխտագնացության են գալիս։ Տուրը ներառում է այցելություններ Էջմիածնի Մայր տաճար, ինչպես նաև Հռոմից փախած նահատակների մահվան վայրում կառուցված Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ, որոնք հետապնդվում էին կայսր Դիոկլետեանի կողմից: Էջմիածնից դեպի Երևան ճանապարհին Դուք կայցելեք Զվարթնոց տաճարի ավերակները, որոնք համարվում են հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտը:

Ամբերդ, Քարի լիճ, Հայոց այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք, Հովհաննավանք

Հայաստանում Ձեր ճանապարհորդության չորրորդ օրը Դուք կծանոթանաք հնագույն Ամբերդ ամրոցի կառուցման պատմությանը, որը գտնվում է Արագած լեռան ստորոտին, կայցելեք Սաղմոսավանք, որը վեհորեն վեր է խոյանում գեղատեսիլ Քասախի կիրճի վրա և Հովհաննավանքը, որի պատմության հետ մի շատ գեղեցիկ առասպել է հյուսված, ինչպես նաև կհիանաք լեռնային զարմանահրաշ Քարի լճի գեղեցկությամբ և չկրկնվող լուսանկարներ կկատարեք Հայկական այբուբենի հուշարձանի մոտ։

Մեգերյան կարպետ, Խոր Վիրապ, Արենի գինու գործարան (գինու համտեսում), Արենի-1 քարանձավ, Նորավանք

Ուղևորության հինգերորդ օրը դուք կծանոթանաք Հայաստանի տարբեր դարաշրջանների տաղանդավոր վարպետների գործերին և այցելեք Արենի -1 քարանձավ, որտեղ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել էին աշխարհի ամենահին կոշիկը՝ պատրաստված կաշվից, և գինեգործության հնագույն նմուշներ, որոնց տարիքը հասնում է մի քանի հազար տարվա։ «Մեգերյան կարպետ» թանգարան-գործարանում գիդը կներկայացնի Ձեզ հայկական գորգերի ստեղծման պատմությունը։ Դուք նաև կայցելեք Խոր Վիրապի վանք, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, կայցելք Նորավանք, որը հայտնի է իր անսովոր բարդ ճարտարապետությամբ և շրջապատող կարմիր լեռներով։

Սևանավանք (Սևանա լիճ), Հին Դիլիջան, Հաղարժին, Գոշավանք, Պարզ լիճ

Հայաստանում ճանապարհորդության գլխավոր կետերից մեկը համարվում է ուղևորությունը դեպի Սևանա լիճ, որի տարածքում է գտնվում Սևանավանքը՝ կառուցված սև տուֆից։ Դուք կայցելեք նաև Հաղարծինի վանական համալիր («Արծիվների խաղ»), որի սպիտակ կառույցները առանձնանում են խիտ կանաչ անտառներից, Գոշավանքը՝ միջնադարյան Հայաստանի խոշոր հոգևոր և մշակութային կենտրոնը։ Ձեզ նաև սպասվում է զբոսանք կոլորիտային Շարամբեյան փողոցով («արհեստավորների փողոց») և հանգիստ Պարզ լճի ափին, որը հիացնում է իր գեղեցկությամբ տարվա ցանակացած եղանակին։

Տաթևի վանք, Արենի գինու գործարան (գինու համտես), Շաքիի ջրվեժ, Հին Խնձորեսկ

Հայաստանի ճարտարապետությանը ծանոթանալու եզրափակիչ փուլը կլինի այցը Տաթևի վանք, որը երկար տարիներ եղել է երկրի գլխավոր կրթական և հոգևոր կենտրոնը: Կտեսնեք նաև Խնձորեսկ քաղաքի իրական քարանձավային քաղաքը, որտեղ ոչ վաղ անցյալում կային մարդկային բնակավայրեր, կհաղթահարեք դեպի քարանձավներ տանող հսկայական ճոճվող կամուրջը, կհանգստանաք Շաքիի ջրվեժի մոտ և Արենի գինու գործարանում կհամտեսեք տարբեր տեսակի տեղական գինիներ։

Փոխադրում (հյուրանոց - օդանավակայան)

Անմոռանալի և տպավորիչ ճանապարհորդությունից հետո մեր ընկերության վարորդները ձեզ հարմարավետորեն կհասցնեն օդանավակայան:

Գինը ներառում է

- Նշված գինը ներառում է պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայությունը (30-50 մշակված լուսանկար ամեն օրվա համար) - Օդանավակայանի տրանսֆեր 2 ուղղությամբ - Տեղավորում 3* հյուրանոցում - Նախաճաշ հյուրանոցում - Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն - Տրանսպորտային ծառայություն - Մուտքավճարներ - Շշալցված ջուր տուրերի ժամանակ - Տրանսպորտի և ուղևորների ապահովագրություն

Կարևոր է

- Գինը հաշվարկված է 1 անձի համար 3* հյուրանոցում (երկու/երեք տեղանոց սենյակ): - Ծրագիրը կարող է փոփոխվել Ձեր ցանկությունների համաձայն (հնարավոր է գնի փոփոխություն): - Զբոսավարի ծառայությունը մատուցվում է անգլերեն/ռուսերեն լեզվով: Այլ լեզվի դեպքում տողի կունենա գնի փոփոխություն:
ԱՄՐԱԳՐԻՐ ՀԻՄԱ