Փոխադրում (օդանավակայան - հյուրանոց)
Երևանի օդանավակայանում Ձեզ կդիմավորեն ընկերության վարորդները և կուղեկցեն հյուրանոց։
Սևանավանք (Սևանա լիճ), Հին Դիլիջան, Հաղարժին, Գոշավանք, Պարզ լիճ
Տուրի երկրորդ օրվա ընթացքում Դուք կայցելեք Հաղարծին վանքը, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է, Գոշավանք՝ հիմնադրված ականավոր հայ մտածող և քահանա Մխիթար գոշի կողմից, ինչպես նաև կայցելեք Սևանավանք, որը վեհորեն վեր է խոյանում Սևանա լճի վրա։ Բացի այդ, ձեզ սպասվում է նաև զբոսանք հնավուրց Շարամբեյան փողոցով՝ Հին Դիլիջանում, և հանգիստ գեղատեսիլ Պարզ լճի ափին («Թափանցիկ լիճ»):
Մեգերյան կարպետ, Խոր Վիրապ, Արենի գինու գործարան (գինու համտեսում), Արենի-1 քարանձավ, Նորավանք
Տուրի երրորդ օրը Դուք կծանոթանաք հայկական գորգերի ստեղծման առանձնահատկությունների հետ՝ «Մեգերյան կարպետ» թանգարան-գործարանում, որտեղից կարող եք գնել հուշանվերներ, Արենի գինու գործարանում կմասնակցեք տեղական արտադրության գինու համտեսին և կայցելեք Արենի-1 քարանձավային համալիր, որտեղ հայտնաբերվել է գինեգործության աշխարհի ամենահին նմուշները և աշխարհի ամենահին կոշիկը։ տուրիստական փաթեթի շրջանակներում Դուք կայցելեք միջնադարում կառուցված Նորավանքի վանքը՝ շրջապատված գեղատեսիլ կարմիր լեռներով, ինչպես նաև Խոր Վիրապ վանք, որտեղ տասներեք տարի շարունակ բանտարկված է եղել Ամենայն հայոց առաջին կաթողիկոսը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, և այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի սուրբ Արարատ լեռը։
Սիթի տուր Երևանում, Էջմիածին (Մայր Տաճար, Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե), Զվարթնոց
Տուրի չորրորդ օրը Ձեզ սպասվում է շրջագայություն Երևան քաղաքում և այցելություն Էջմիածնի Մայր Տաճար՝ աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկը, որտեղ էլ գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը։ Դուք կտեսնեք Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, որոնք կառուցվել են ի պատիվ տանջամահ արված միանձնուհիների, որոնք հետապնդվում էին Հռոմի կողմից քրիստոնեության հանդեպ իրենց նվիրվածության համար, ինչպես նաև կայցելեք «Զվարթնոց» տաճարի ավերակները («Արթուն հրեշտակների տաճար»), որը, շնորհիվ իր հոյակերտ տեսքի, հիմք է դարձել համաշխարհային ճարտարապետության նոր ուղղության ստեղծման։
Փոխադրում (հյուրանոց - օդանավակայան)
Տուրի ավարտից հետո մեր վարորդները հարմարավետորեն ձեզ կհասցնեն օդանավակայան։
Գինը ներառում է
Կարևոր է
![[:en]Tatev monastery[:ru]Татевский монастырь[:hy]Տաթևի վանական համալիր[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/04/mard.jpg)
![[:en]Haghartsin Monastery, Armenia[:ru]Монастырь Агарцин, Армения[:hy]Հաղարծնի վանք, Հայաստան[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/04/Haghartsin2-min.jpg)
![[:en]Garni Temple[:ru]Храм Гарни[:hy]Գառնու տաճար[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/04/Featured-2.jpg)
![[:en]Noravank monastery, Armenia[:ru]Монастырь Нораванк, Армения[:hy]Նորավանք, Հայաստան[:]](https://toursector.com/wp-content/uploads/2020/04/Featured-min.jpg)