Ի՞նչ չի կարելի բաց թողնել Հայաստանով ճանապարհորդելիս
Հայաստանը, հանդիսանալով աշխարհի ամենահին երկրներից մեկը, հարուստ է յուրահատուկ տեսարժան վայրերով, որոնց նմանը աշխարհում չկա։ Եվ այսպես, բնության ո՞ր տեսարժան վայրերը և ճարտարապետական հուշարձաններն է պետք այցելել կամ տեսնել Հայաստանում ճանապարհորդելիս։
«Քարերի սիմֆոնիա»
«Քարերի սիմֆոնիա»-ն կամ «Բազալտե երգեհոն»-ը իրավմամբ կարելի է համարելաշխարհի հրաշալիքներից մեկը՝ ստեղծված մայր բնության կողմից։ Երկրաբանական այս գոյացությունը կազմված է խոշոր վեցանկյուն քարե սյուներից, որոնք առաջին հայացքից հիշեցնում են երգեհոնի փողերը։ Բնության այս հրաշքը առաջացել է փլուզումների հետևանքով, որոնք կարող են տեղի ունենալ նաև մեր օրերում։ «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Որպեսզի այցելեք «Բազալտե երգեհոն»-ին և տեսնեք Հայաստանի մյուս հետաքրքիր վայրերը, խորհուրդ է տրվում ամրագրել ներգնա տուրեր Հայաստանի տարածքում, որոնց շրջանակներում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի նշանավոր տեսարժան վայրերը։
Քարահունջի հնագույն աստղադիտարան
Քարահունջը կամ Զորաց քարերն իրենից ներկայացնում է ուղղահայաց կանգնեցված 233 քարե քանդակների համույթ։ Մինչ օրս հնեաբանները առաջ են քաշում տարբեր տեսություններ այս ճարատարապետական համալիրի առաջացման վերաբերյալ, որը քողարկված է մի շարք գաղտնիքներով։ Ըստ որոշ աղբյուրների, Քարահունջը հնագույն աստղադիտարան է, որի տարիքը հասնում է մի քանի հազար տարվա։ Մյուսները կարծում են, որ այն մարտիկների գերեզման է։ Քարե այս կոմպոզիցիան ապշեցնում է իր մասշտաբներով և այստեղ տիրող իր առեղծվածային մթնոլորտով։
Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի ինստիտուտ
Մատենադարանը աշխարհի հնագույն ձեռագրերի պահպանման ամենախոշոր շտեմարանն է, որտեղ պահվում են տարբեր ժամանակների հազվագյուտ ցուցանմուշներ։ Գիտահետազոտական այս ինստիտուտում առկա է հսկայական հավաքածու, որը բաղկացած է շուրջ 17,000 հնագույն ձեռագիր մատյաններից և շուրջ 100,000 արխիվային փաստաթղթերից։
Երևանյան Կասկադ
Կասկադը հանդիսանում է հայաստանյան մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից և զարդերից մեկը։ Հոյակապ այս հուշարձանի ներսում գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանը, իսկ դրսի կողմից սանդուղքները զարդարված են ժամանակակից քանդակներով, որոնք աշխարհահռչակ քանդակագործների հեղինակային աշխատանքներն են։ Կասկադը հայտնի է նաև վերևի հատվածում գտնվող իր դիտակետով, որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի քաղաքի համայնապատկերը։
Էրեբունի ամրոց
Երևանի մյուս պարտադիր այցելության վայրն է հնագույն Էրեբունի ամրոցի ավերակները, որտեղից էլ սկիզբ է առնում բազմադարյա մայրաքաղաքի պատմությունը, և շուրջ 3,000 տարի առաջ այստեղ է եղել Հայաստանի առաջին ռազմավարակն նշանակության վայրերից մեկը։ Բարձր բլրի վրա տեղակայված այս ամրոցը հարուստ է գաղտնիքներով և առեղծվածներով, որոնց բացահայտման ուղղությամբ հնագետները աշխատում են մինչ օրս։ Այստեղ է գտնվում նաև թանգարանը, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ եզակի գտածոներ։
Էրեբունի ամրոց և Երևանի ու Հայաստանի այլ տեսարժան վայրեր կարող եք այցելել՝ պատվիրելով բազմաթիվ մեկօրյա տուրերից որևէ մեկը։
Գառնիի հեթանոսական տաճար
Գառնիի տաճարը, որը նվիրված է հեթանոսության արևի աստված Միհրին, հանդիսանում է ճարտարապետական եզակի գլուխգործոց և հելլենիստական ոճով միակ կառույցը նախկին Խորհրդային Միության երկրներում։ Գառնին հաճախ համեմատում են Աթենքի տաճարի հետ և անվանում «Հայկական Պարթենոն»։ Տաճարը տասնամյակներ շարունակ մեծ հետաքրքրություն է առաջացրել հնագետների և տարբեր երկրների ճանապարհորդների շրջանում։
Սևանա լիճ
Շատերը դեպի Հայաստան ճանապարհորդությունը կապում են հենց Սևանա լճի հետ՝ ամենահայտնի հանգստայն վայրը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար։ Գեղատեսիլ բնությունը, լեռների մաքուր օդը, այստեղ կառուցված ճարտարապետության հնագույն հուշարձանները, ինչպես նաև հանգստյան տների բազմաթիվ տարբերակների առկայությունը ամեն տարի հազարավոր այցելուների է գրավում։
Դեպի Սևանա լիճ ուղևորությունը առավելագույնս հագեցած, իսկ հանգիստը՝ հարմարավետ դարձնելու համար, խորհուրդ է տրվում պատվիրել անհատական տուր՝ Ձեզ հարմար ցանկացած ժամանակ՝ հաշվի առնելով Ձեր ցանկություններն ու հնարավորությունները։